Պարտատոմսեր

Dalan Technopark-ը թողարկել է պարտատոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մաս դառնալ Հայաստանի ամենամասշտաբային նախագծերից մեկի և, իհարկե, կատարել բարձր եկամտաբերությամբ ներդրում։

Ինչու ներդրում կատարել
Dalan Technopark-ի պարտատոմսերում

Վստահություն

նախագիծը անցել է անկախ ֆինանսական աուդիտ և ճանաչվել է կայուն ու վստահելի։

Բարձր եկամտաբերություն

տարեկան 13.5%՝ շուկայից բարձր տոկոսադրույքով։

Առանց հարկման եկամուտի ստացում

տոկոսային եկամուտը չի հարկվում։

Կայուն եկամուտ

տոկոսների վճարում՝ կիսամյակային պարբերականությամբ։

Նվազագույն գումարի ցածր շեմ

նվազագույն ներդրում՝ ընդամենը 100 ԱՄՆ դոլար կամ 100,000 դրամ

Հրապարակային առաջարկ

«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ
դրամային և դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հոկտեմբերի 08-ի Թիվ N 1/367 Ա որոշմամբ գրանցվել է «ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ԴԱԼԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում,, իսկ անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 (դրամային պարտատոմսերի դեպքում) և 1660030016404501 (դոլարային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարներին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ ՀՀ դրամ — 25,000 հատ; ԱՄՆ դոլար — 100,000
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 10/11/2025
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 10/11/2028
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՀՀ դրամ՝ 13.50%, ԱՄՆ դոլար՝ 8.75%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 6 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ
ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ ՀՀ դրամ — 25,000 հատ; ԱՄՆ դոլար — 100,000
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 10/11/2025
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 10/11/2028
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՀՀ դրամ՝ 13.50%, ԱՄՆ դոլար՝ 8.75%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 6 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

Պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք կապ հաստատել`

Cube Invest