Դալան Տեխնոպարկն ապագայի աշխատավայր է ու կարևորագույն բիզնես հանգույց՝ նախատեսված ավելի քան 3000 աշխատակիցների համար
Դալանը ոչ միայն աշխատավայր է, այլ ամբողջական էկոհամակարգ, որտեղ օրական այցելուների կանխատեսվող քանակը շուրջ 5000 հոգի է։ Սա այն վայրն է, որտեղ աշխատանքն ու ժամանցը ներդաշնակության մեջ են լինելու։
Դալան Տեխնոպարկը եզակի է թե իր գաղափարախոսությամբ, թե որպես մոնումենտալ շինություն՝ բացառիկ ճարտարապետական, ինժեներական և կոնստրուկտորական լուծումներով։
Dalan Technopark-ի գաղափարախոսության հիմքում ընկած է 3 կարևոր բաղադրիչ՝ միջավայր, տարածություն և թթվածին։
Դրանք միասին ձևավորում են այն ամբողջական աշխատանքային փորձը, որտեղ արդյունավետությունն ու ստեղծագործական միտքը համադրվում են մարդու բարեկեցության հետ։





