Մեկնարկեց կառուցապատման առանցքային փուլերից մեկը

Երևանում կառուցվող երկրի խոշորագույն տեխնոլոգիական և բիզնես կենտրոնի՝ DALAN TECHNOPARK-ի շինարարական հրապարակում կայացավ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողություն DALAN TECHNOPARK-ի և ինժեներական համակարգերի մատակարարման ու մոնտաժման առաջատար ընկերություններ՝ Consel -ի և Meppers • მეპერსი – ի միջև։ 
 
DALAN TECHNOPARK-ի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը ողջունեց հյուրերին և հայտարարեց Դալանի կառուցապատման առանցքային փուլերից մեկի՝ ինժեներական ենթակառուցվածքների ներդրման մեկնարկի մասին։
 
Նա նշեց, որ համագործակցությունը վստահաբար դառնալու է ոլորտային կարևոր օրինակ՝ ինժեներական լուծումների կիրառման լավագույն փորձի առումով։
Տեխնոպարկի տնօրենը համոզմունք հայտնեց, որ գործընկերների մասնագիտական փորձն ու գիտելիքները թույլ կտան ապահովել բարձրակարգ ինժեներական լուծումներ, որոնք երաշխավորում են շենքի հուսալիությունը, հարմարավետությունն ու արդյունավետությունը երկար տարիներ:
 
Համագործակցության պայմանագրեր ստորագրվեցին նաև DALAN TECHNOPARK-ի գլխավոր կապալառու D&S Construction Armenia -ի և CONSEL ու MEPPERS ընկերությունների միջև՝ գլխավոր կապալառուի և ենթակապալառուների միջև աշխատանքների կանոնակարգման նպատակով։