Հիմնակմախքի 80%-ը պատրաստ է, մեկնարկել է միասնական հարկերի շինարարությունը

Դալան Տեխնոպարկի կառուցապատման ամենակարևոր փուլերից մեկն է։

Երկու մասնաշենքերը միացան մետաղական հսկա ֆերմաներով՝ ձևավորելով տեխնոպարկի անվանը բնորոշ դալանաձև կառուցվածքը։

Այս փուլը խորհրդանշում է նոր մակարդակ Դալանի շինարարական գործընթացում, որտեղ ճարտարապետական վարպետությունը և ինժեներական ճշգրտությունը միավորվում են մեկ ամբողջության մեջ։ Այս փուլը համեմատելի է կամրջաշինության մեջ երկու կողմերի միացման աշխատանքների հետ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ ամբողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական շինության շրջանակներում և ամենակարևորը՝ ստեղծվում է հիմք հետագա հարկերի կառուցման համար։ Հենց այդ հիմքի ստեղծումը կարևորագույն գործընթաց է, քանի որ այն պետք է իր վրա պահի ևս 7 հարկ։

Այսօր Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մեջ չկա նման համարձակ կոնստրուկտորական լուծումներով շինություն և Դալան տեխնոպարկի թիմն ուրախ և հպարտ է, որ կարող է ներկայացնել Դալանը որպես բացառիկ օրինակ։