Կամրջային հատվածի շինարարության սկիզբը

Նախապատրաստվում ենք ՀՀ-ում ժամանակակից ճարտարապետական և ինժեներական լուծումների խորհրդանիշ համարվող շինության՝ Դալան Տեխնոպարկի կառուցապատման ամենակարևոր փուլերից մեկին։
 
Դալան Տեխնոպարկի երկու մասնաշենքերը 10-րդ հարկում կմիանան մետաղական ֆերմաներով։ Նախատեսվում է տեղադրել 24 մետր երկարությամբ թվով 6 մետաղական ֆերմա, որոնք կծառայեն որպես կապող կոնստրուկցիա երկու մասնաշենքերի միջև։
Ֆերմաները պատրաստվում են շինության երկու մասնաշենքերը մետաղական կոշտ ամրանավորմամբ կցելու համար, ինչը ձևավորելու է Դալան Տեխնոպարկի անվանը բնորոշ դալանաձև կառուցվածքը։ Միացման հանգույցը հիմք կհանդիսանա հետագա միասնական հարկերի շինարարությունը շարունակելու համար։
 
Այս փուլը համեմատելի է կամրջաշինության մեջ երկու կողմերի միացման աշխատանքների հետ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ ամբողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական շինության շրջանակներում։