Դալան Տեխնոպարկի շինարարությունը հասել է կարևոր հանգրվանի
Դալան Տեխնոպարկի հիմնակմախքի 80%-ն արդեն պատրաստ է։
Երկու մասնաշենքերը միացել են, մեկնարկել է միասնական հարկերի շինարարությունը։
Կատարված աշխատանքի արդյունքը ցուցադրելու և շինարարության առաջընթացին ծանոթացնելու նպատակով Դալան Տեխնոպարկի շինարարական հրապարակում կազմակերպվել էր ընդունելություն։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ոլորտի մասնագետներ, գնորդներ և գործընկերներ։